Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ինքը մերժում է Փաշինյանի՝ բանավեճի գնալու առաջարկը, քանի որ խղճում է նրան. «Մերժեցի, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը»։
0 Մեկնաբանություն