Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
Տեսնում եմ, թե ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով:
Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող ու Հայաստան փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կորուստի վրա:
Թե՞ Ուկրաինայում բնակվող հազարավոր հայերի տուն ու տեղը, բիզնեսը կորցնելու և փախստական դառնալու վրա, թե՞ երկու կողմերում եղած զոհերի և խեղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու Հայաստանի համար էլ ավելի բարդ է լինելու:
Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է...
Պատերազմում փլավ չեն բաժանում, տուժելու են բոլորը և հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն:
0 Մեկնաբանություն