Քաղաքականություն

Այո, մենք անփորձ ենք կոռուպցիայի և ատկատների մեջ. Հայկ Կոնջորյանի 1-ին ելույթը ԱԺ ամբիոնից

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում իր առաջին ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն. «Քաղաքացին է, որ վերջին ժամանակներս Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն, ովքեր իրենց հավատը վերադարձրին իրենք իրենց»:

«Մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որն ապրում է իրավամբ անկախ պետականության մեջ: Ես հավատում եմ, որ նոր Հայաստանը պետք է դառնա մի շարք հին ճշմարտությունների մերժման ճանապարհով կառուցվող Հայաստան»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Ի պատասխան այն կարծիքների, թե՝ նորընտիր կառավարությունն անփորձ է, պատգամավորն ասաց. «Այո, մենք անփորձ ենք կոռուպցիոն մեխանիզմների և ատկատների արվեստի մեջ, և մեր անփորձությունը մեր առավելությունն է»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *