«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական է համարում հայ ժողովրդի համար:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
«Արտահերթ խորհրդարանական այս ընտրությունները սովորական չեն: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի մի կողմից անկախության ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից ազգային անպատվության և թուրքական վիլայեթ դառնալու միջև: Հունիսի 20-ը ճակատագրական է լնելու յուրաքանչյուրի համար: 30 տարվա ընթացքում առաջին անգամ մենք իրականացնում ենք քարոզչություն Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 75 %-ի, Սև լճի, Շուռնուխի մի հատվածի օկուպացված լինելու պարագայում»,- նշել է Շարմազանովը: ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի հունիսի 20-ին:
0 Մեկնաբանություն