Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Եվա Թովմասյանը։
  «Քիչ առաջ Սահմանադրական դատարանում գրանցվել է Աժ արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «ՀՀ Աժ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *