Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները

«Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: 

«ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություն չունենք, չենք նախատեսում, որ կունենանք»,- նշեց Հակոբյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *