Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի հայրենակիցներ
Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռնված հնարավորության համար։
Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից՝ այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին՝ շուրջ 2,5 տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»:
0 Մեկնաբանություն