Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադառնալով Հաց բերողի խնդրին՝ նշեց. «Ո՞ւմ պատճառով նա ավելի երկար մնաց ազատազրկման մեջ, որի պատճառով նրա առողջությանը ծանր վնաս հասցվեց և որպես հետևանք՝ վիրահատության ժամանակ մահացավ: Այս մասով ունենք անպատժելիություն»:
Նրա խոսքով՝ 2-րդ անպատժելիությունը Զիբիլիքսի գործն է. «Այդ գործը ըստ էության չի քննվել»:
«Պարոն Դավթյան, դուք ընտրողաբար եք գործողություններ իրականացնում: Եթե ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննած գործ է, պիտի դատվես, ապեր»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե իրավիճակ է փոխվել, ապա այդ պրակտիկայի դեմն առեք:
«Վերջին դեպքերի հետ կապված գործերը ե՞րբ եք կարճելու՝ իրադրության փոփոխության հետ կապված»,- գլխավոր դատախազին հարցրեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է քննարկել քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ չափանիշները՝ օր առաջ մարդկանց ազատ արձակելու համար:
0 Մեկնաբանություն