Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահն է ժամանելու, նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- ասաց Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այդ ամենի շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ:
0 Մեկնաբանություն