Քաղաքականություն

ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ

Քիչ առաջ ինձ է փոխանցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի պատասխան գրությունն իմ կողմից բարձրացված՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ:
Մասնավորապես, պատասխանում նշվում է, որ ԵԱՏՄ համաձայնագրով փոխադարձ ճանաչվում են միայն կրթության վերաբերյալ փաստաթղթերը, իսկ վարորդական իրավունքի վկայականը, ըստ Կ. Ա. Մինասյանի, կրթական փաստաթուղթ չի համարվում, և այդպիսով վարորդականների փոխադարձ ճանաչումը մնում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարգավորման ենթակա հարց: Մանրամսն՝ այստեղ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *