Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ ։
Այս մասին տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։
 
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա եւ հետագա մարտավարությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը։
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ

 
                                

0 Մեկնաբանություն