Քաղաքականություն

Ռուսաստանը թույլ չի տա անպատիժ կերպով ստորացնել հայ ժողովրդին՝ իր պատմական հողի վրա․ Զատուլին

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նամակ է հղել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին։

«Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այսօր հավաքվել եք միասին: Եթե ​​հիշում եք, ես պատիվ ունեցա մի քանի տարի առաջ Ձեր ֆորումում ներկայացնել Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ իմ տեսակետները:

Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում  չպետք է տեղի ունենար, եւ ռուս եւ հայ ժողովուրդները շատ բան կորցրին այս արյունալի հակամարտության արդյունքում՝  իհարկե, ոչ հավասար: Բայց Ստեփանակերտում եւ Երևանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդը անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողի վրա: Սրա գրավականը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում:

Շատ եմ ցավում, որ այս անգամ չեմ կարող անձամբ մասնակցել Ձեր ֆորումին, քանի որ նախընտրական քարոզարշավը  իմ՝ Սոչիի ընտրատարածքում մտնում է կարևոր եզրափակիչ փուլ: Բայց հոգեպես մենք միասին ենք: Հուսով եմ `ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությունս կկատարեմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,- գրել է Զատուլինն իր նամակում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *