ՌԴ-ը ՀՀ տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել:
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն. եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:
2020թ. նոյեմբերի 16-ից առ այսօր Կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերի շրջանակներում 30.12.2020թ. դրությամբ փաստացի հատկացվել է շուրջ 14,8 մլրդ. դրամ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
0 Մեկնաբանություն