Քաղաքականություն

Սասնա Ծռերի բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

 

Հարգելի՛ պարոն Փաշինյան

Քաղբանտարկյալների, այդ թվում՝Սասնա Ծռերի, բանտում մնալըհեղափոխության և մեր երկրիհամար հղի է ծանրհետևանքներով:

Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:

Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքիգերակայությանը:

Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք ևպարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլորհասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելուհամար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը ևքաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործդատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին:

Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ ՀիմնադիրԽորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևսնրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում էհեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելովքաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակէ առաջացնում:

Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:

 

Հարգանքով՝

 

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

22.05.2018 թ. «Արմավիր» ՔԿՀ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *