Քաղաքականություն

ՍԴ-ում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը․ Վարդևանյան (տեսանյութ)

«Զարթոնք» կուսակցությունը ԿԸՀ դիմում էր ներկայացրել` կանխելու քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից հնչող ատելության խոսքը, սակայն ԿԸՀ-ն մերժել էր դիմումը,- այս մասին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա աբուրդային համարեց ԿԸՀ-ի կողմից այդ դիմումի մերժումն ու քայլեր չձեռնարկելը: Նա նշեց, որ այն էթիկայից դուրս արտահայտությունները, որոնք արվել էին քարոզարշավի ընթացքում, ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա:

«Առհասարակ, երբ ասում ենք, որ ընտրական գործընթացն անվավեր է, դուք մի նայեք զուտ մաթեմատիկական տվյալներով. սա մեկ ձայն այս կողմ, երկու ձայն այն կողմը չէ: Դրա համար էլ հենց օգտագործում էինք համակարգված խախտումներ եզրույթը», - ասաց Վարդևանյանը:

Նա նշեց, որ եթե դիտարկեն անձնագրերի, զինվորների հետ կապված խնդիրն ու, այսպես ասած՝ շրջիկ քվեարկողների վարկածը, խոսքը գնում է 200 հազարից ավել քվեների մասին, որը կարող էր փոխել ընտրությունների ելքը և այդ հանգամանքները նրանք ներկայացնելու են Սահմանադրական դատարան: 

«Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը», - ասաց Վարդևանյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *