Քաղաքականություն

Շիրակ Թորոսյանը եւս լքեց ՀՀԿ խմբակցությունը. պատգամավորը՝ պատճառների մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից: Նա շարունակելու է աշխատել որպես ազատ պատգամավոր: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Թորոսյանը:

«Իմ որոշումները չեն համապատասխանում խմբակցության տեսակետների հետ: Առաջիկայում էլ էին այդպիսի դեպքեր լինելու, որոնք քննարկումների թեմա էին դառնում, այդ իսկ պատճառով ես խմբակցության նիստի ժամանակ ասացի, որ դուրս եմ գալիս»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ներկայացրած «Հզոր հայրենիք» կուսակցությունն առանձին է մասնակցելու ընտրությանը:

Հարցին, թե ո՞ր խմբակցության հետ է պատկերացնում իր աշխատանքը, Թորոսյանը պատասխանեց, որ կքվեարկի այն նախագծերի օգտին, որոնք կբխեն ժողովրդի շահերից:

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀԿ խմբակցությունը եւ կուսակցությունը լքել է պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *