Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր այցելեց Շիրակի պետական համալսարան:
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը Արայիկ Հարությունյանի հետ քննարկումների արդյունքում հրաժարական է տվել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից.
«Համալսարանում առաջացել է լարված իրավիճակ, վատ է, որ չկա ակադեմիական մթնոլորտ, ներքին խնդիրները հրապարակայնացվում են: Սակայն մենք հանդիպումներ ենք ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի արդյունքում ռեկտորը ճիշտ և ողջամիտ որոշում է կայացրել՝ հրաժարական է ներկայացրել : Մինչ նոր ռեկտորի ընտրությունը, ռեկտորի պարտականությունները կկատարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը »,- ասաց ԿԳ նախարարը:
Ըստ նախարարի, ձևավորվելու է նոր խորհուրդ , որը կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ, այնուհետև, առանձին հանդիպումներ կլինեն ուսանողների և այլ աշխատակիցների հետ:
Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետամուտ է լինելու, որ նոր մշակույթը, ուսանողակենտրոն բարվոք միջավայրը ունենան զարգացում, իսկ հետոյի մասին չցանկացավ խոսել:
Նախարարը պատասխանեց նաև լրագրողներ այլ հարցերի
Կրթության և գիտության ոլորտում փոփոխություններ կլինեն, բայց ոչ կտրուկ, քանի որ կադրային ջարդ չի լինելու, փոխարենը բացվելու է ավելի լայն ասպարեզ՝ բոլոր կադրերի զարգացման համար:
0 Մեկնաբանություն