2022 թվականի օգոստոսի 4-ին Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին:
Նոր նախագծով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը սահմանվելու են հետևյալ կերպ․
Հայ-ադրբեջանական պետական սահմանում՝
1․ «Սոթք» Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի` ավտոմոբիլային
2․ «Երասխ» Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային
3․ «Քարահունջ» Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային։
0 Մեկնաբանություն