ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ արտահերթ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների հարցով հանդիպում լինի Ծառուկյանի հետ: «Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է՝ այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասել է Սիմոնյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հուշագիր ստորագրել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
0 Մեկնաբանություն