Քաղաքականություն

Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սիսիան Պօղոսեանին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ և կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: 15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման և մարքեթինգի ասպարեզում: 

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։

Վերջին երկու տարիներն անց է կացրել Տորոնտոյում որպես անհատ ձեռնարկատեր և որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *