Քաղաքականություն

Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Սուրեն Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից։

 Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է հայտնի «ԷյԷմ» իրավաբանական ընկերությունում որպես իրավախորհրդատուի օգնական։ Նա եղել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *