Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար է նշանակվել

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը լքեց զբաղեցրած պաշտոնը։ Նրան այդ պաշտոնին փոխարինելու է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։  ՀՀ նախագահը ստորագրել է Արշակ Կարապետյանին ՊՆ նախարարի պաշտոնից ազատելու եւ Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումները։

Որոշման մեջ մասնավորապես, ասվում է՝

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար:

Սուրեն Պապիկյան՝ կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
26 ապրիլի 1986 թ., ք. Ստեփանավան

Կրթություն
2003-2010 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր)՝ պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան
2010-2012 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ` պատմության մագիստրոսի աստիճան
2012-2016 թթ. - Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
2010-2016 թթ. - ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում
2011-2018 թթ. - դասավանդել է «Քվանտ» վարժարանում
2017-2018 թթ. - աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ
2018-2019 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
2019-2021 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Պարգևներ
2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:
2016 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *