Քաղաքականություն

«Սպասում էիք ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեին, նոր հիշեի՞ք, որ նման բան կա». Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին

«Երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, ձեր մի հատվածը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, նաեւ քաղաքացիական հասարակության մի հատվածը, սկսեց ասել, որ գործն ԱԱԾ-ի քննչականից պետք է տալ ՀՔԾ-ին»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Բա երբ մենք ասում էինք, որ ԱԱԾ-ն քննչական մարմին չպետք է ունենա, այն պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչո՞ւ որեւէ մեկը մի բան չէր անում, թե սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեիք, որ նման բան կա»,-հարցադրումներ արեց պատգամավորը: Ապա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՀՀ-ում «ախպերությունն» այլեւս տեղ չունի. «Բա սա ի՞նչ ախպերություն է»: Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի լիազորությունները կասեցրած Դավիթ Սանասարյանը «Հեմոդիալիզի գործով» մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *