«Նախ, դա մի քանի մարդու ձեռագիր էր։ Դա երեւի ինչ-որ տեղ գալիս է նախորդ մարդկանցից, որոնք ուզում են վերարտադրվել, հասկանո՞ւմ եք»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր անդրադառնալով Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի գործողություններին՝ ասաց «Երկրապահ կամավորական միության» նախագահ Սասուն Միքայելյանը, գրում է Aravot.am-ը։
«Ավելի ճիշտ կլիներ՝ սյունեցիք հավաքվեին, այն սյունեցիք, որոնք երկրի համար մտահոգ են, եւ վարչապետի առաջ հարցնեին՝ տարածաշրջանում ի՞նչ է կատարվելու։ Քաղաքական դաշտ պետք է գանք»,-համոզմունք հայտնեց Սասուն Միքայելյանը։ Նա կարծում է, որ Սյունիքի բողոքի գործողությունները կազմակերպված էին։ Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, Միքայելյանն ասաց․ «Ունենք դարավոր թշնամի, դա թուրքն է։ Միշտ պետք է զգույշ լինենք։ Միշտ պետք է փայտը ձեռքներիս լինի»։
Տեսանյութը՝ Factor.am-ի
0 Մեկնաբանություն