Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանն այսօր հակասահմանադրական է համարում 2018-ի ընտրությունները, որոնց առթիվ շնորհավորել էր Փաշինյանին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել, եւ ցիտելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրապարակումը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անհնարինության մասին, նշել.

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար», — նշել է Տեր-Պետրոսյանը։

Համացանցում այս հայտարարությանն ի պատասխան տարածվում է ՀԱԿ հայտարարությունը, որում «Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *