Քաղաքականություն

Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին անհրաժեշտ է լուծել երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, որպեսզի քաղաքացին լարված, անհանգիստ և մտահոգված չլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանը երկրի անվտանգության հետ կապված խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնմամբ:

«Դրա լուծումը միանշանական պետք է լինի Ռուսաստանի հետ՝ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, ինչ ասում էի այս վեց ամսվա ընթացքում: Ռուս և հայ զինվորները կողք կողքի սահմանը պահեն, որը ճանճ չանցնի այդ սահմաններից ներս:Մեզ  դա անհրաժեշտ է օդի ու ջրի պես, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի, որ լիարժեք վերջ դնենք այս ամեն ինչին, սահմանը ամուր լինի և հայ ու ռուս զինվորները միասնական սահմանը պահեն: Այդ դեպքում կկարողանանք լիարժեք ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծեց Ծառուկյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *