Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, որը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– նշված է փասթաթղթում։
Ավելի վաղ հայտնվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրեր:
ՀՀ նախագահի հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
0 Մեկնաբանություն