Քաղաքականություն

Վահագն Գեւորգյանը՝ Աբովյանի քաղաքապետ. ԿԸՀ-ի նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրություններից։

Համաձայն դրանց՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գեւորգյանը:

Նա ստացել է 8453 ձայն։

Նրա հիմնական մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը, ստացել է 8058 քվե:

Մյուս թեկնածուներից Սասուն Գրիգորյանը ստացել է 731 ձայն, Մանուկ Մկրտչյանը՝  435 ձայն եւ  Արթուր Ղազարյանը՝ 139 ձայն: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *