Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվել է և ստանձնել պաշտոնը։
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ՝ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,-ասել է Խաչատուրյանը՝ ձեռքը դնելով Հայաստանի Սահմանադրության և 7-րդ դարի Ավետարանի «Վեհամոր Ավետարանի» հատուկ օրինակի վրա։
0 Մեկնաբանություն