Քաղաքականություն

Վարչական դատարանը մերժեց Օնիկ Գասպարյանին

Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի և  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, «ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝  Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ»։

 Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ աշխատակազմից տեղեկացել են միայն մերժման մասին, իսկ այլ մանրամասներ դեռ հայտնի չէ։

  Այս գործը դատարան էր մուտքագրվել 2021 թ մարտի 17-ին։ Հիշեցնենք որ Օնիկ   Գասպարյանը հեռացվեց իր եւ շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *