Քաղաքականություն

Վարչապետը դիմել է նախագահին` Մովսես Հակոբյանին պաշտոնից ազատելու հարցով (տեսանյութ):

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով:

«Ուզում եմ ասել, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում, այսօր տեղի կունենա նոր նշանակում և նաև վաղը նոր գլխավոր շտաբի պետը կներկայացվի զինված ուժերին»,- նշեց վարչապետը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *