Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին պարգեւատրումների մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թ. 2-րդ կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները՝
Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2020 թ. 2-րդ կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա՝ ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»:
Պարգևատրվողների ամբողջական ցանկն՝ այստեղ
0 Մեկնաբանություն