Երեկ «Օրակարգ» լրատվականը տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց դուստրերը մեկնել էլ ՌԴ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է. «Վարչապետի կինը և ընտանիքի մյուս անդամները բոլորը ՀՀ քաղաքացի են, որևէ այլ քաղաքացիության դիմելու անհրաժեշտություն չկա և չի էլ լինելու»։ Մեր այն հարցադրմանը՝ ճի՞շտ են արդյոք Մոսկվայում տուն գնելու մասին տեղեկությունները, Գևորգյանը պատասխանեց, որ ինքը հանդիսանում է վարչապետի մամուլի քարտուղարը և չի տիրապետում ընտանիքի գտնվելու վայրին կամ զբաղվածությանը և այդ մասին տեղեկություն չունի։ Մանե Գևորգյանը վերջում հավելել է. «Ես ուղղակի զարմանում եմ էն մարդու թռիչքին, որը նման ձևով տեղեկություններ է տարածում։ Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել»։
Հիշեցնեն՝ ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկություն էր տարածել Աննա Հակոբյանի՝ Մոսկվայում լինելու մասին:
0 Մեկնաբանություն