«Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մարտի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեից ծանուցագիր է ստացել, որից պարզ է դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ նրան մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։
Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որևէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի և մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
0 Մեկնաբանություն