Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական։ Նախագահի ստորագրած որոշման մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»:
Նշենք, որ Տաթևիկ Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։
0 Մեկնաբանություն