Հոկտեմբերի 1-ին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հաստատվա՞ծ է, Շավարշ Քոչարյանն արձագանքեց․
«Ամսի 1-ի նիստի անցկացումը կայացված է կոնսենսուսով, բոլոր անդամ պետությունների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի ղեկավարի կողմից»։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ այդ գագաթնաժողովին և զուգահեռ անցկացվող կոնֆերանսին հրավիրված են նաև այլ երկրների ղեկավարներ։
«Դա Մոլդովայի ղեկավարն է, հրավիրված է, քանի որ այն միակ երկիրն է, որն ունի դիտորդի կարգավիճակ, դա Իրանի Իսլամական Հանարպետության նախագահն է, խնդիրն այն է, որ մենք Իրանից վերջերս ստացանք ծանուցում առ այն, որ իրենք ավարտել են վավերացման բոլոր գործընթացները, ըստ էության դա նշանակում է, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին պայմանագիրը սկսում է գործել։ Հրավիրված է նաև Սինգապուրի վարչապետը»,- ասաց նա։
0 Մեկնաբանություն