Քաղաքականություն

«YANDEX» տաքսի ծառայության վարորդները գործադուլ են հայտարարել

Այսօր վաղ առավոտից Վանաձորում YANDEX տաքսի ծառայության վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 100 դրամով բարձրացնել ծառայության նվազագույն սակագինը: Պնդում են, որ Երևանում տաքսի ընկերությունն այլ սակագներով է աշխատում, մարզերում՝ այլ: Վարորդները նվազագույն 300 դրամ սակագնին կողմ լինելու ստորագրահավաք են կազմակերպել: Անտարբեր ու անորոշ վիճակից ելնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու միջոցով մեքենաները տևական ժամանակ կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում, պոկել են նաև YANDEX տարբերանշանը: Իսկ այն վարորդները, ովքեր պահանջել են սակագնի բարձրացում ազատվել են աշխատանքից: Աշխատավարձը նույնիսկ չի բավականացնում մեքենաները վերանորոգելու համար, գանգատվում են վարորդները մատնացույց անելով քաղաքի անբարեկարգ, խրամատներ հիշեցնղ ճանապարհները: Ավելի ուշ Հայքի հրապարակում գործադուլ հայտարարած վարորդների հետ բանակցելու եկավ ՄՎ գրուպ ընկերության տնօրեն Վրույր Նազարյանը: Վերջինս լսեց վարորդների դժգոհությունը, խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը:

Հերմինե Այվազյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *