Քաղաքականություն

Ժողովրդավարությունը էմոցիոնալ հասկացություն չէ. Է. Մարուքյան

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է լինի կառավարության կառուցվածքում»,-ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնաժողովին ներկայացրեց Կատավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթը: Մարուքյանը եւս մեկ անգամ հիշեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն խոսոտումը, որ ԱԱԾ եւ Ոստիկանությունը նախարարություններ են դառնալու:

Նա նկատում է՝ կառավարության կառուցվածքի փաթեթի մեջ այդ խոստումը չկա: Իսկ ինչ հետեւանքներ կարող են  ունենալ, եթե ուժային կառույցները մնան վարչապետի վերահսկողության ներքո։

 «Հետեւանքներն էլ ընթացքում կտեսնենք: Ժողովրդավարությունը էմոցիոնալ հասկացություն չէ, եւ ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ, համակարգային հասկացություն է»,-ասաց նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *