Պոստֆակտում

2018 թ-ի մեծահասակների և երիտասարդների լավագույն տասնյակն ու պատանի եռյակը

ՎՔ-ի նիստերի դահլիճում մեծահասակների և երիտասարդների 2018 թ-ի լավագույն 10-յակի և պատանի եռյակի ընտրությունն է: 10-յակի 1-ին եռյակը գլխավորում են սամբո ըմբշամարտիկ Տիգրան Կիրակոսյանը, սամբո ըմբշամարտիկ Արսեն Ղազարյանը և ազատ ոճի ըմբիշ Հովհ. Մաղաքյանը: 4-րդ հորիզոնականում սամբո ըմբշամարտիկ Նարեկ Դալլաքյանն էր, բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ու ազատ ոճի ըմբիշ Հովհ. Մխիթարյանն էլ կիսեցին 10-յակը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Աթլետ Նարեկ Ղուկասյանը զբաղեցրեց 6-րդ, բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 7-րդ տեղը: Քննարկումը թեժացավ 8-րդ հորիզոնականի համար: Աթլետուհի Լիլիթ Հարությունյանին այս տեղի համար տեսնում էր մարզիչը՝ Գոհար Նազարյանը պնդելով, որ սանը Կոկա-կոլա Երևան միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր է: Կոկա-կոլան` միջազգայի՞ն, թե՞ սիրողական-բարեգործական առաջնություն: Սպորտոլորտի ներկայացուցիչները համաձայն չէին Գոհար Նազարյանի  հետ: Նույն՝ 8–րդ հորիզոնականի համար նրանք առաջադրեցին  Ստ. Սարգսյանի անվան միջ. մրցաշարի 2-րդ մրցանակակիր Շամիր Աթյանին,  Գոհար Նազարյանը հեռացավ դահլիճից:  

Սպորտոլորտի ներկայացուցչների համատեղ որոշմամբ 9-րդ տեղում հայտնվեց աթլետուհի Էլլադա Ալավերդյանը, տասնյակը եզրափակեց լեռնադահուկորդ Նունե Աղաջանյանը: Պատանիների լավագույն 3-յակի  առաջատարը սեղանի թենիս սպորտաձևում բազմիցս աչքի ընկած  Ավետ Վասիլյանն էր, հաջորդաբար ծանրամարտիկ Էլեն Հարությունյանը և լեռնդահուկորդ Հերմինե Հակոբյանը: Լավագույն մարզիչ անվանակարգում այս տարի ևս հաղթողը ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանն էր, լավագույն սպորտային արդյունքներ ցուցաբերած վետերան մարզիկը՝   Ժորա Հովհաննիսյանը: Պրոֆեսիոնալ սպորտը ներկայացրած լավագույն մարզիկ ճանաչվեց Ռաֆայել Սիմոնյանը, հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ «Ալեքս»  մարզակումբի սան, բազմաթիվ առաջնությունների հաղթող Հարություն Մխիթարյան: Հերթը հասավ տարվա լավագույն մարզական կազմակերպությունների ընտրությանը: ՕՀՄՄԴ-ն ճանաչվեց լավագույնը, լավագույն թիմ՝ «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ Վ/Մ ձեռքր գնդակի թիմը՝ մարզիչ Արարատ Բարսեղյան: Ոլորտի հաջողակները առաջիկայում կպարգևատրվեն գավաթով և դրամական պարգևով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *