Պոստֆակտում

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Լավրով (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի համատեղ ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին,-տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը նշեց, որ ռազմական գործողությունները պետք է  անհապաղ դադարեցվեն:

«ԼՂ հակամարտության գոտում ամենագլխավորը առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով: Սա մեծ ջանքեր չի պահանջում: Հաջորդ անհրաժեշտ քայլը, որը պետք է կիրառել առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ ռազմական գործողությունների, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումն է: Սրանք այն պահանջներն են, որոնք ներառված են և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, և Մոսկովյան փաստաթղթում, որը համաձայնեցրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 10-ին: Սա հաստատված է նաև փաստաթղթում, որը մենք համաձայնեցրել ենք հոկտեմբերի 18-ին՝ ձգտելով դադարեցնել արյունահեղությունը: Մոսկվայի հանդիպումից հետո, սակայն, մեր հույսերը չարդարացան, ռազմական գործողությունները շարունակվեցին, շարունակվեցին հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, դա անընդունելի է»,- ասաց նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *