Պոստֆակտում

Անթալիայում ուժգին փոթորիկը պոկել է մզկիթի մինարեթը (տեսանյութ)

Այսօր Անթալիայում ուժգին կարկուտ է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամու հետ: Աղետի հետևանքով կա 1 զոհ,- sabah.com.tr.-ին հղում անելով՝  տեղեկացրել է telegraf.com.ua  կայքը:

Ըստ աղբյուրի՝ մոտավորապես ժամը 14:00 –ին Քումլուջայում տեղացել է ուժգին անձրև և կարկուտ, սկսվել փոթորիկ, որն ամենայն հավանականությամբ Էլմալիի կողմից  է եկել Անթալիա: Տարերային աղետի հետևանքով վնասվել են մի շարք ջերմոցներ Քավաք, Խըզըրքահյա, Գեքսու և Կում թաղամասերում: Շրջվել են բազմաթիվ ծառեր, պոկվել Նոր մզկիթի մինարեն: Փոթորիկը պոկել է նաև բազմաթիվ տների տանիքներ, վնասել ավտոմեքենաներ: Փոթորիկից ամենաշատը տուժել են Անթալիայի գյուղատնտեսական շրջանները, զոհվել 28-ամյա մի կին: Նա եղել է կանգառում, երբ տանիքի մետաղե պրոֆիլն ընկել է նրա վրա:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *