Պոստֆակտում

Ես ավելի շատ սիրում եմ աշխատել, քան՝ խոսել. Արայիկ Ներսիսյան

Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը գտնում է, որ համայնքների խոշորացումը ճիշտ էր, որովհետև նախկինում փոքր համայնքներում հնարավոր չէր մեծ ծրագրեր իրականացնել:  Օրինակ, 2018-19 թվականներին համայնքի բյուջեի միջոցներով և կառավարության սուբվենցիոն ծրագրերով մի շարք ծրագրեր են իրականացրել. պուրակներ վեց բնակավայրերում,  ավելի քան 70 մլն դրամի գյուղտեխնիկա է գնվել, վեց հակակարկրտային կայան՝ Սվերդլով, Ուռուտ, Բավաձոր բնակավայրերի համար, կառուցվել են երկու համայքնային կերնտրոններ, Ուռուտի մշակույթի տունը, Լեջանի ջրագծի մի մասն կառուցվել է, մյուս մասը կարվի 2020 թվականին, ՀԱԵ մասնակցությամբ վերականգնվել են եկեղեցիներ…

-Պետությունը կանգնած է մեր կողքին և այս ծրագրերի իրականացումը պետություն-համայնք  համագործակցության արդյունքում է, - ասում է Արայիկ Ներսիսյանը:

Համայնքի ղեկավարը խոսեց նաև ծրագրերի բաշխման մեխանիզմների և հաջորդ տարվա ծարագրերի մասին ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *