Պոստֆակտում

ԳՈՒԳԱՐՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ Է. ԱՇՈՏ ԱՇՈՒՂՅԱՆ

-Աշխատում ենք, որոշ գործեր հասցնում ենք ինքնուրույն անել, որոշների համար էլ  դիմում ենք կառավարությանը աջակցության համար: Այս տարի մենք չմասնակցեցինք սուբվենցիոն ծրագրերին, որովհետև աշխատանքներ շատ ունեինք անելու, բայց գալիք տարի անպայման կմասնակցենք: Գուգարքում հիմնական պլանավորած առաջնային լուծելու խնդիրը բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրն է, որ ամբողջությամբ պետք է հիմնանորոգվի, ջրամատակարարման խնդիր ունենք, ցանցի վիճակը շատ վատ է, դա անելուց հետո նոր կմտածենք ոչ բանուկ փողոցներում ասֆալտապատման մասին: Խնդիրները շատ են, մեծ համայնք է, բայց գնալով կհեշտանա, կլուծենք կառավարության առաջարկած սուբվենցիոն ծրագրերին մասնակցելով:

Խոշորոցման մասին ասում է, որ կա դրա դրական և բացասական կողմը. որ համայնքը որ կենտրոն չի դառնում, նրա աշխատատատեղերը համայնքապետարանում փակվում են և կան փոքր համայնքներ, որոնց դոտացիայի և եկամուտի գումարը հազիվ բավարարում է իրենց աշխատավարձերին, իսկ Գուգարքի խոշորացման հեռանկարի մասին ասում է, որ Վանաձորին միանալու դեպքում կա խնդիր, մեր համայնքը ծայրամաս է ընկնելու և անուշադրության է մատնվելու…

Աշոտ Աշուղյանը նոր իշխանությունների մասին աում է. «Բավականին փոփոխություններ կան, հենց միայն այն, որ ընտրություններին հանգիստ էինք, ոչ ոք չէր ասում սրան ընտրի, նրան ընտրի, նույնսկ ընտանիքում չէինք խոսում, դե գիտեք նախկինում ինչ էր կատարվում: Գյուղերում կուսակցության աջակցությունը շատ փոքր է, գյուղերում թեկնածուն պիտի հարգված լինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *