Պոստֆակտում

ԻՆՉՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԱՇԽԱՏԵԼ. ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն ասում է.

-88-ի աղետի հետքը դեռ շատ երկար մեր սրտերում կմնա, բայց քաղաքը նաև առաջ  գնում, բարեկարգվում են թաղամասեր, կառուցվում են բնակարաններ, իհարկե, մենք դեռ լիարժեք չենք թոթափել աղետի հետևանքները և քաղաքի ծայրամասերում դեռ կա աղետի թողած հետքը, սակայն բարեկարգվել է քաղաքի կենտրանական մասը: Մոտավորոպես 80 տոկոսով վերականգնվել է բնակֆոնդը,  դեռ 20 տոկոսի խնդիրը կա, որը կառավարության ուշադրության կենտրոնում է և կառավարությունը շահագրգիռ է, որ գոնե փուլային տարբերակով լուծվի խնդիրը: 1200 ընտանիքի մասին է խոսքը… Սպիտակում սռկա է նաև ենթակառուցվածքների խնդիրը, կառուցվել են ամբողջական թաղամասեր՝ Էստոնական, Ուզբեկական, Շվեցարական, Գր. Լուսավորիչ, Տաշիր, Բանավան, բայց ավարտին չեն հասցրել ենթակառուցվածնքների խնդիրը, հաճախ բացակայում է կոյուղին, ճանապարհը…

Գագիկ Սահակյանը թվարկեց Սպիտակում իրականացված այն աշխատանքները, որոնք կյանքի են կոչվել սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ, խոսեց նաև խնդիրների մասին…

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *