Պոստֆակտում

Ինձ է վստահվել այս կարևորագույն պաշտոնը և ես չեմ խուսափել. Պոստֆակտում՝ Անդրեյ Ղուկասյանի հետ

Ինչպե՞ս եք ձեզ զգում մարզպետի պաշտոնում:

-Մարզպետի պաշտոնն ինձ համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, այդ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և այն ստանձնելով փորձելու եմ այդ պաշտոնի ընձեռած հնարավորությունները ծառայեցնելու միայն ի շահ լոռեցու և Լոռու մարզի: Վստահ եմ, որ մեր քաղաքական թիմը պատասխանատվությունը վերցնելով ամբողջ հանրապետության մասշտաբով՝ Լոռու մարզում ևս պիտի ունենա լուրջ հաջողություններ և ձեռքբերումներ:

Մատածե՞լ էիք երբևիցե, որ կնշանակվեք մարզպետ, ձեզ համար անակնկա՞լ էր վարչապետի նշանակումը և սպասելի՞ էր, որ հեղափոխությունից հետո հենց դուք պիտի լինենք մարզպետը:

-Մինչ հեղափոխությունը բնականաբար չէի մտածել, բայց հեղափոխությունից հետո արդեն որոշակի սպասելի էր և քանի որ քաղաքականությունը թիմային աշխատանք է՝ ինձ է վստահվել այս կարևորագույն պաշտոնը և ես չեմ խուսափել:

Ձեր փոխմարզպետ եղած ժամանակ, երբ մարզպետը «Բարգավաճ Հայասատան» կուսակցության ներկայացուցիչն էր՝ ակնհայտ տարակարծություններ և տարաձայնություններ կային մարզպետարանում: Հիմա չկա այլ կուսակցություն և ամբողջական կառավարումը ձեր քաղաքական ուժի կողմից է, չկա՞ն արդյոք այլ տարաձայնություններ:

-Իմ և տեղակալների միջև բնականաբար տարաձայնություններ չկան, Հրանտ Մարգարյանի օրոք նշանակաված փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը նույնպես պաշտոնավարում է, ունենք մարզպետի նոր տեղակալ՝ Արշակ Հովսեփյանը: Բոլորի հետ ունեմ գործնական, մտերիմ հարաբերություններ և ինձ համար շատ կարևոր է մարզպետարանի ներսում հենց այդ մթնոլորտի ձևավորումը: Դրական տեղաշարժ կա և կարծում եմ այդ առումով խնդիրներ չենք ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *