-Այս տարի Դարպաս համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 350 մ ճանապարհի շինարարություն: Իհարկե, մեր բյուջեով եթե անեինք, այլ աշխատանքների համար գումարը չէր բավականացնի: 2020 թվականին նախատեսում ենք 10-12 մլն դրամ ներդնել և եթե 50 տոկոսն էլ գոնե պետությունը ներդնի՝ դարձյալ ասֆալատապատման աշպատանքներ կիրականացնենք, թեև գյուղն ունի՝ կոյուղու, տրանսպորտի, հողերի մշակման, համայնքյին կենտրոնի ստեղծման խնդիրենր, բայց հանրային լսումների արդյուքում որոշվեց առաջնային ասֆալտապատումն իրականացնել, ասում է Դարպաս համայնքի ղեկավար Արմեն Ալոյանը, ուրախությամբ նշելով, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում լայն թափ է ստացել ճանապարհների ասֆալտապատումը:
Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությունների հետ հարաբերություններին կամ ճնշումներին՝ համայնքի ղեկավարն ասում է.
- Ինձ ոչ ոք աշխատանքի չի ընդունել, ինձ ժողովուրդն է ընդունել աշխատանքի և ես առիթ ոչ մեկին չեմ տալիս, որ ինձ ճնշեն, ես ճնշվող մարդ չեմ: Ինքս իշխանամետ մարդ եմ, սիրում եմ իշխանություն, սիրում եմ իշխանավորներին, հարգում եմ իրենց պաշտոնը և փոխադարձ հարգանք եմ սպասում բոլորից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:
0 Մեկնաբանություն