Պոստֆակտում

«Լույս» դաշինքը կրկին կփորձի (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Լույս» դաշինքով։ Այս մասին  այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ բրենդը: Մեզ  միանալու համար դիմում են նաև այլ ուժեր, և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև քաղաքական այլ խմբեր կամ հայտնի մարդիկ: Բրենդը կա, կլինի, բայց ավելի ընդլայնված»։

Հարցին, թե արդյո՞ք 12 օրը բավարար է քարոզարշավի համար, Մարուքյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները ենթադրում են նաեւ արտահերթ պրոցեսներ եւ օպերատիվ ռեժիմներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *