Պոստֆակտում

Որպես բնակիչ կողմ չեմ խոշորոցմանը, բայց կառավարությունն ու ժողովուրդը կորոշեն. Սամվել Անանյան

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանն ասում է, որ այս տարի սուբվենցիոն ծրագրով համայնքում կատարել են 3 կարևոր աշխատանքներ, որոնք ներառված են եղել համայնքի զարգացման հնգամյա պլանում: Մասնավորոպես, մեկ կիլոմետրից ավելի ճանապարհի ասֆալտապատում են իրականացրել,  մոտ մեկուկես կմ ճանապարհի գրուտնային նորոգում են կատարել, որին աջակցել են նաև Էյ-Թի-Փի բարեգործական ընկերությունը: Համայնքի ճանապարհների բարեկարգման ծրագրերին աջակցել են նաև «Զորավիգ» հայրենակացական միությունը և բարերարներ: Սուբվենցիոն ծրագրով այս տարի իրականացրել են նաև մոտ 600 մետր կոյուղու անցկացմանաշխատանքներ, մոտ 3 կմ ճանապարհ է լուսավորովել: Համայնքի ղեկավարն ասում է, որ մասնակցային գործընթացը Մարգահովիտում բարձր հիմքերի վրա է դրված, և՛ բնակիչները, և՛ ՀԿ-ները մասնակցում են տեղական ինքնակառավարմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *