«Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում տեղի ունեցավ «ՊոստՖակտում» ծրագրի ամփոփիչ թոկ-շոուն, որին մասնակցում էին Լոռու մարզի խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ, առանձին համայնքների ավագանու անդամներ և փորձագետ Նարեկ Սարգսյանը:
Քննարկում ծավալվեց համայնքների խոշորացման առկա վիճակի, մասնավորապես՝ խոշորացված համայնքներում ներառված փոքր բնակավայրերին ֆինանսական հատկացումների, վարչական ղեկավարների կարգավիճակի, վարձատրության, համայնքներում իրականացվող սուբվենցիոն և ներդրումային ծրագրերի, հնգամյա զարգացման ծրագրերի կատարման և արդյունավետության, ինչպես նաև համայնքների խոշորացման հետագա հեռանկարների մասին:
Կոնկրետ օրինակով քննարկում ծավալվեց Վանաձոր, Սպիտակ քաղաքային համայնքների, Մարգագովիտ, Արջուտ և Գուգարք գյուղական համայնքների խոշորացման ծրագրում ընդգրկվելու նպատակահարմարության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:
0 Մեկնաբանություն