Պոստֆակտում

Թե բա՝ դու սև ես, դու սև ես, դու ոչինչ ես.. ես կարմիր եմ, կոմունիստ եմ. Լևոն Զավարյան

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը չի թաքցնում, որ խնդիրներ ունի նոր իշխանությունների հետ.  «Բայց իրանք ի՞նչ են անում, եթե անաընդհատ սեղմեն, թե բա դու սև ես, դու սև ես, դու ոչինչ ես… Ճիշտն ասած, մենք էլ ենք ուզում, որ նոր մարդիկ գան, բայց էն որ իրանք են մտածում կամ ուզում, ու ես Թումանյանում տեսնում եմ ում են ուզում՝ նա առաջի ստուպենկեն չի կարա բարձրանա…»

Զավարյանը խոսեց նաև չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին. «Որ Մոտկորի տարածաշրջանի վեց համայնքները միավորվել են, էս չորս տարվա մեջ լուրջ աշխատանքներ ա կատարվել, էն որ 30 տարվա մեջ գյուղերը քանդվել են, ոչինչ չեն ունեցել՝ չորս տարվա մեջ բավականին աշխատանքներ են կատարվել, օրինակ, վերանորոգվել են  Լորուտ, Քարինջ, Թումանայան համայնքների մանկապարտեզները, իսկ այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ՝ բացել են նախակրթարաններ, վերանորոգվում են ջրագծեր, գյուղամիջյան ճանապարհներ… Բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում նաև սուվբենցիոն ծարագրերով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *